Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Լոռվա հրաշալիքը` Հոռոմայր». Խաժակ Սիրեկանյան

«Լոռվա հրաշալիքը` Հոռոմայր». Խաժակ Սիրեկանյան
259
Կիրակի, 17 մարտի, 2024 թ., 02:18

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լոռվա հրաշալիքը
Հոռոմայր
Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից 1.5 կմ հարավ-արևելյան ուղղությամբ։
Հոռոմայրի առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում։
Առաջին խմբի զլխավոր Սբ. Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187 թ-ին, բազալտե սրբատաշ քարից։
Միակ՝ հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։
Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290 թ-ին։ Սբ. Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ՝ նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201 թ-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։
Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301 թ), որից քիչ հեռու, պահպանվել են Սբ. Առաքյալ մատուռի (1216 թ) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է՝ 13-րդ դարի խաչքարերով ու տապանաքարերով։
Սարահարթի կառույցների խմբում են՝ երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206 թ) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը»։