Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Զարգացնելու շանսն է, որ Նիկոլն ավիրում է իր դպրոցական և բուհական ասպատակություններով». Կարեն Վրթանեսյան

«Զարգացնելու շանսն է, որ Նիկոլն ավիրում է իր դպրոցական և բուհական ասպատակություններով». Կարեն Վրթանեսյան
223
Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 20:24

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը չունի արդյունահանելի նավթ, ադամանդներ, ուրան։
Հայաստանի հիմնական «օգտակար հանածոն» մարդիկ են։
Հայաստանի՝ որպես պետություն վերապրելու միակ տարբերակն իր մարդկային ռեսուրսն ավելացնելն ու ավելի որակյալ դարձնելն է (իսկ դրա հիմնական ձևը կրթություն զարգացնելն է)։
Եվ հենց այդ ռեսուրսը վերարտադրելու և զարգացնելու շանսն է, որ Նիկոլն ավիրում է իր դպրոցական և բուհական ասպատակություններով։
Թուրքը տեսնում է, ուրախանում է»։