«Ո՛չ քո հոր տարածքներն են, ո՛չ դու սուլթան ես, ո՛չ էլ գնել ես այդ հողերը, որ հիմա էլ հանձնում ես». Բագրատ Սրբազան
![]() 360 Կիրակի, 17 մարտի, 2024 թ., 17:30 Խոնարհ հարսի նման գլուխներս կախ պիտի թույլ տանք, որ մեր հայրենիքը հանձնվի՞, թե՞ պետք է ընդդիմանանք, կտրենք այդ ձեռքը, որ փորձում է մեր տունը խառնել, նախօրեին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամերգությունից առաջ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Տավուշ աշխարհից, այսպես կոչված, 4 գյուղեր, հետո անշուշտ հերքելով, որ գյուղեր չեն դրանք, տարածքներ են, տրվելու են թշնամուն: Դա ոչ միայն թշնամական պահանջ է, այլ նաև, ցավոք սրտի, ՀՀ կառավարության ու նրա ղեկավարի թուլակամության ու, կարող եմ հստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանության արտահայտությունն է»,- ասել է նա: Սրբազանի խոսքով՝ որևէ մեկն իրավունք չունի հանձնել իր հայրենքի որևէ տարածք: «Հիմա էլ ասում են՝ ոչ, գյուղեր չենք հանձնում, տարածքներ են դրանք: Ո՛չ քո հոր տարածքներն են, ո՛չ դու սուլթան ես, ո՛չ խան ես, ո՛չ թագավոր ես, ո՛չ էլ գնել ես այդ հողերը, որ հիմա էլ հանձնում ես կամ փորձում ես հանձնել: Գյուղ են, թե գյուղ չեն, որևէ կարևորություն չկա, մեր հայրերի ու եղբայրների արյունն ավելի շատ է այստեղ, այս հողերը, դաշտերը արյունով են անընդհատ ոռոգվել ջրի փոխարեն»,- ընդգծել է Տավուշի թեմի առաջնորդը: Սրբազանն ասել է՝ Տավուշի գյուղերի հանձնումը կլինի ոչ թե պատմության վերջին էջը շրջել, այլ՝ հայության պատմության գիրքը փակել: «Հուսախաբ անեմ ձեզ, չի՛ լինելու այդպես, ինչ միջոցներ էլ գործադրեք՝ խաբեք, մանիպուլացնեք, ժողովրդին պատերազմով վախեցնեք: Մենք ձեզ հետ պատերազմ չենք կարող գնալ, տեսել ենք ձեր վարած պատերազմը, ՀՀ կառավարություն և նրա գլուխ»,- նշել է Սրբազանը: Մանրամասն՝ տեսանյութում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
