«Կան սրճարաններ, որոնք իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն»․Տիգրան Ավինյան
![]() 186 Երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ., 11:18 «Արդեն ժամանակն է սկսել գարնանային մաքրման աշխատանքները, մասնավորապես, Երևանի կենտրոնում, տարատեսակ մշակութային հուշարձաններին հարակից սրճարանների և նմանատիպ կառույցների, որոնք այդ հատվածներում պետք է նախատեսված չլինեին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հանձնարարելով իրավական հնարավոր լուծումները հետազոտել։ «Կոնկրետ դեպքերի մասին առանձին քննարկումներ կունենանք, բայց նախնական մի քանի դեպքի մասին խոսել ենք։ Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն, ինչպես նախորդ տարի, Հանրապետության Հրապարակայի պատկերասրահի կամարի տակի այդ անհասկանալի վաճառքի կետը մաքրվեց, այդպես էլ պետք է մաքրվեն բոլոր նմանատիպ կետերը։ միգուցե ավելի մեծ սրճարաններ։ Այդ իրավական հիմքերը պետք է գտնել, տարբեր իրավական կետերին հղումներ անելով պահպանել այդ այլանդակությունները՝ ես չեմ պատրաստվում հանդուրժել, ինչպես չեմ պատրաստվում հանդուրժել այն գլոբալ տրամաբանությունը, երբ տարբեր դատական վճիռներով կանաչ տարածքներում մտաղյա ինքնակամ շինություններ են օրինականացվում։ Այդտեղ էլ իրավական առումով անելիք ունեմ, որովհետև ես հատ չեմ նմանատիպ վճիռների հետ, դա խնդիր է լինելու, մինչև այն պահը երբ մենք իրավական լուծումները գտնենք։ Քաղաքը այլանդակել ես և կարծում եմ բոլորս չպետք է թույլ տանք՝ անկախ իրավական հնարավոր թերացումներից, որ նախկինում եղել են, ես դա թույլ չեմ տալու»,- ասել է Տիգրան Ավինյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
