«Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ
![]() 233 Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 00:18 «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարևոր է էներգետիկ անվտանգության տեսանկյունից, մանավանդ որ Ռուսաստանը սկսեց արդյունավետորեն օգտագործել գազը որպես գործիք՝ փորձելով շեղել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Ուկրաինա իր լայնամասշտաբ ներխուժումից»: Այս մասին Բաքվում տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոթենբերգը։ Նրա խոսքով, «Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար չափազանց կարևոր էր ռուսական գազից հրաժարվելը։ Այս առումով, Ադրբեջանից մատակարարումների ավելացումը թույլ է տվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին վերացնել իրենց կախվածությունը Ռուսաստանից՝ որպես գազ մատակարարողից։ Այս ամենն արվել է շատ արագ, արդյունավետ և բավականին հաջող՝ հաշվի առնելով շատ ծանր հանգամանքները։ Այժմ անհրաժեշտություն կա ավելի մեծացնել ադրբեջանական գազի արտահանումը մոտավորապես 12 միլիարդից մինչև 20 միլիարդ խորանարդ մետր, ինչը կազմում է Եվրոպայում գազի սպառման զգալի մասը, և որոշ դաշնակիցների համար Ադրբեջանից գազը շատ կարևոր է»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նաև էլեկտրահաղորդման գծերի միջոցով էլեկտրաէներգիայի արտահանման աշխատանքների մեկնարկը: |

Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
308:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17102:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15100:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
243Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
