Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Փաշինյանը մանրամասնել է` ինչ են քննարկել Սթոլթենբերգի հետ

Փաշինյանը մանրամասնել է` ինչ են քննարկել Սթոլթենբերգի հետ
187
Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 20:18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Ինձ համար մեծ պատիվ էր Երևանում ընդունել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Ընդգծվել է Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»։