«Հանձնած գյուղերն Ալիևը կդարձնի ռազմական հենակետեր. առաջնագիծ կդառնա Լոռու մարզը». Սեյրան Օհանյան
![]() 225 Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 21:54 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կոչերի և այդ կառույցից Փաշինյանի սպասելիքների մասին՝ ընդգծեցլ է՝ այս պաշտոնյայի այցը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման համատեքստում՝ հստակ իմանալով՝ այս այցը պայմանավորված է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հրամայականով։ «Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ, թե արևմտամետ է, մոտ ժողովրդավարական երկրներին, և այս առումով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի նպատակն է տարածաշրջանային երկրներին քաշել ՆԱՏՕ-ի կողմ, իսկ իրականում Հայաստանը դարձնում են այլ երկրների շահերի բախման ռազմադաշտ, իսկ դա նշանակում է, որ այդ քաղաքականությունը չի բերելու այս տարածաշրջանում խաղաղության»,- ասել է Սեյրան Օհանյանը։ Նրա դիտարկմամբ՝ իրականում Հայաստանի իշխանությունը խաբում է հայ ժողովրդին՝ նրան հրամցնելով խաղաղության կեղծ թեզը, և բերում է պատերազմ հայ ժողովրդի գլխին։ Նա ընդգծել է՝ Տավուշի մարզից 4 գյուղն էլ եթե հանձնի, միևնույն է՝ Ալիևը կանգ չի առնելու, իսկ նրան կանգնեցնելու համար անհրաժեշտ է, որ Փաշինյանը և նրա թիմը գնան այլ օրակարգով՝ ձեռք բերեն անվտանգային երաշխիքներ, իսկ դա չեն կարող անել, քանի որ փչացրել են հարաբերությունները՝ ինչպես ունեցած միակ դաշնակցի, այնպես էլ՝ ոչ դաշնակից երկրների հետ։ «Եթե ոչ Հայաստանի մասնատում, ապա կտեսնենք, որ օղակը Հայաստանի շուրջ գնալով սեղմվում է։ Տավուշի գյուղերը հանձնելուց հետո զորքի հետքաշումն էլ ավելի կբարդացնի Հայաստանի կտրված սահմանների վիճակը, սահմանային կդառնա Լոռու մարզը։ Ադրբեջանը հանձնված գյուղերը կդարձնի ռազմական հենակետեր և Հայաստանի շուրջ օղակը սեղմելու գործն ավելի դյուրին կդարձնի»,- զգուշացրեց Սեյրան Օհանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
