«Հայաստանի հաշվին իրենց հարցերը լուծելու մորմոքով ոչ միայն էս ***ներն են հետաքրքրված, այլև ռուսական ***ները». Սուրեն Սահակյան
214
Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 03:06
Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպական քաղաքական մտքի «տիտանը»՝ Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելը, հոդված ա հրապարակել, որը վերնագրել ա․ «Եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»։ Հոդվածում նա նաև պնդում ա, որ Եվրոպան պետք ա խոսի ոչ միայն դիվանագիտության, այլ նաև ուժի լեզվով։ Հետո նա թվում ա, թե ինչ ահռելի ծավալների են ուզում հասցնել Եվրոպայի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը։ «Ի՜նչ խաբուսիկ ա բնությունը, ասաց ոզնին՝ իջնելով կակտուսից»։ Էս անեկդոտն ես հիշում, երբ նայում ես դեմքին, լսում խոսքը ու կարդում հոդվածում արտացոլված մտքերը։ Մշտապես պարզամիտ ապուշի ժպիտով շրջող, խոսքի մակարդակում հումանիզմը դոգմայի վերածած սույն գործիչը Հայաստանի «քաղաքական» շերտին համոզել էր, որ խաղաղությունը հնարավոր ա ոչ թե էն դեպքում, երբ պայքարում ես դրա համար, այլ երբ նշաձողեր ես իջեցնում ու անվերջ զիջում։ Իսկ երբ վտանգն արդեն ի՛ր դուռն ա ծեծում, գործուն քայլեր ա ձեռնարկում եվրոպական մտքին ավելի հարիր, պատերազմն անհնարին դարձնող հավասարակշռություն ձևավորելու համար։ Ու ոչ մի խոսք զիջման մասին։ Բա զիջեք… Բա նշաձող իջեցրեք։ Որպեսզի պարզ լինի Միշելի միջնորդական ջանքերի արդյունավետությունը՝ բավարար ա ներկայացնել բանակցային մի դրվագ, որի մասին կիսատ-պռատ հանրային խոսք եղել ա։ Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-ինչ պայմանավորվածությունների են հանգում։ Ադրբեջանն, իհարկե, էդ պայմանավորվածությունները, ՌԴ հետ քննարկելով, չի կատարում։ Հաջորդ հանդիպմանը հայկական կողմը մատնանշում ա էդ փաստը, ինչին Ալիևը պատասխանում ա մոտավորապես սենց՝ «դե՝ հա, սովորաբար մենք կատարում ենք մեր ստանձնած պարտավորությունները, իսկ էս անգամ դա անհնար ա եղել»։ ՈՒ վերջ։ Դա նշանակում էր հավեսով թքել ոչ միայն Փաշինյանի, այլև Միշելի լոխոտ երեսներին։ Կարծում եք դա ինչ-որ բա՞ն փոխեց։ Հակառակը, երկուսն էլ մեջքները է՛լ ավելի խոնարհեցին՝ խնդրելով «կառուցողական» լինել։ Եթե կհիշեք, դրանից հետո Հայաստանը համաձայն էր «բրյուսելյան ֆորմատին», եթե միայն դրան Մակրոնն էլ կմասնակցեր։ Իսկ Ալիևին միայն Միշելն էր հետաքրքիր։ Ու սենց «բրյուսելյան» ներծծվեց անէության մշուշում։ Ու սրա ներկայացրած Եվրոպայի հետ հույսեր էին կապում Արցախում և Հայաստանում։ Մինչև հիմա էլ «քաղաքական գործիչներ» ու «փորձագետներ» կան, որ բացառապես դրա հետ են կապում Հայաստանի ապագան։ Որպեսզի տարընթերցումներ չլինեն, ասեմ, որ Հայաստանի հաշվին իր հարցերը լուծելու մորմոքով ոչ միայն էս յոնջաներն են հետաքրքրված, այլև (ու առավելապես) ռուսական յոնջաները։ Պահ կար, երբ Արցախի հարցի լուծումը հանգել էր նրան, թե «միջնորդներից» ով ավելի լավ պայմաններով այն Ադրբեջանին կնվիրի։ Բայց արդյո՞ք նրանք են դրանում մեղավոր։ Իհարկե՝ ոչ։ Մեղավորը մեր «քաղաքական» կոչվող առաջնորդությունն ա՝ իր գործող կառավարությամբ, կառավարող ուժով ու դրանց հարող փորձաՏգետներով։ Ով ասի խիյար, աղն առած էսկողմ-էնկողմ վազելով աշխարհի էս անկայուն փուլում միայն մի ճանապարհ կա՝ լինել հավերժ տուժողը, ի վերջո, ամենավատ սցենարում՝ կորցնել պետականությունը։ Լուծումն աշխարհի չափ հին ա ու մանկան արցունքի պես պարզ՝ ժողովուրդը պետք ա իր ձեռքը վերցնի իր ճակատագիրը, դադարի իր ապագայի հարցը սրան-նրան վստահելը, հռչակի դրա մասին ու պատրաստվի իր նկատմամբ ցանկացած ագրեսիան իր ուժերի ողջ ծավալով հետ մղելու։ Ու հնարավոր ա նույնիսկ ամենաանսպասելի տեղից դաշնակիցները հերթով գան՝ պայմանավորվելու։ Տենց են անում ամբողջ աշխարհում, դրա մասին ա գրում ամենածանր ու երկարատև պատերազմների միջով անցած, փորձառու հնագույն աշխարհի ներկայացուցիչը։ Ու տենց չեն անում մեր քաղաքական լոխերը, որոնք ամիսներով ու տարիներով հավատում էին, որ զիջելով ու նշաձող իջեցնելով կարող են որևէ «կոնսոլիդացիա ապահովել»։ Ուրեմն առաջին քայլը՝ ապուշ լավատեսությամբ ու մարտնչող տգիտությամբ փայլող մեր էսօրվա «քաղաքական» աստղաբույլը պետք ա հեռանա անվերադարձ, եթե ուզում ենք ապագա ունենալ։ Ժողովուրդը չի կարող իր առաջ դրված էդ պարզ առաջադրանքը կատարել, եթե կառավարությունը դրա հակառակ տրամաբանությամբ ա գործում։ Վերջում ուզում եմ ներողություն խնդրել երբեմն էմոցիոնալ խոսքի համար, բայց ժամանակներն են այդպիսին։ Հնարավոր ա, բայց հաճախ էլ շատ դժվար ա սառնասիրտ լինել, երբ շուրջդ ապոկալիպսիս ա՝ էն ինչ դու շատ ես սիրում, չլինելու եզրին ա»: