«Խրեմլի անունով գյուղ կա՞ Տավուշի մարզում». Փաշինյան
![]() 276 Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 18:18 Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ինքը որևէ ադրբեջանական գյուղի անուն չի տվել։ «Կիրանցի վարչական շրջանի ղեկավարը նշեց Խրեմլի գյուղ, ես էլ արձագանքեցի՝ հարցնելով՝ Տավուշի մարզում Խրեմլի անունով գյուղ կա՞։ Հիմա օգտվելով առիիթից՝ ուզում եմ ներկայացնել մեր դիրքորոշումը, թե ինչի պատրաստակամություն ունենք»,- ասաց նա։ Փաշինյանը ներկայացրեց, թե ՀՀ կառավարությունն ինչի է պատրաստ։ «Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դելիմիտացիա սկսել հետևյալ հատվածում՝ ՀՀ-ի կողմից Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում։ Հաջորդը՝ ՀՀ-ի կողմից Ոսկեպար գյուղը և դիմացը գտնվող Ադրբեջանի մոտավորապես Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածը։ ՀՀ-ի կողմից Կիրանց, դիմացը գտնվող ադրբեջանական Ղերեմլի գյուղ։ ՀՀ-ի կողմից Բերքաբեր գյուղ, և դիմացը գտնվող սահմանի հատվածը՝ Կիզիլ Հաջիլի գյուղ, ընդ որում, այդ գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, 20 տարի առաջ էլ»,-ասաց Փաշինյանը։ Ըստ նրա՝ բոլոր նշված գյուղերը ոչ անկլավային գյուղեր են։ Փաշինյանի խոսքով՝ Բաղանիս գյուղը գտնվում է ՀՀ քարտեզի մեջ և Բաղանիս Այրումը դուրս է եղել քարտեզից։ «Բաղանիսը կա, միշտ էլ կմնա այս քարտեզի մեջ, Ոսկեպարը կմնա, Կիրանցը այստեղ է և կմնա, Բերքաբերը կմնա։ Այլ բան, որ սահմանի դելիմիտացիայով պայմանավորված՝ Ոսկեպարի անվտանգության հետ կապված հարցեր կան, և գյուղացիների բոլոր բարձրացված հարցերը լեգիտիմ են»,-ասաց նա։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
