«Անգործությամբ չէ, որ պահվում են մեծ պետությունները, այլ՝ մարդկանց ու զենքի մրցակցությամբ». Մհեր Հակոբյան
![]() 208 Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 21:48 Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գահազուրկ եղած Տիրիդատն էլ մյուս կողմից իր հերթին ավելի ևս ծանր էր սեփական լռությամբ կամ զսպված տրտունջներով՝ ասելով, թե ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՉԷ, ՈՐ ՊԱՀՎՈՒՄ ԵՆ ՄԵԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԼ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒ ԶԵՆՔԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՄԲ, երբ մարդկանց բախտի գագաթնակետում այն է ավելի արդարը, ինչն ավելի ուժեղ է, ընդ որում, մասնավոր ընտանիքների գործն է իրենը պահելը, իսկ ուրիշինը վեճի առարկա դարձնելը կազմում է թագավորների փառքը»,- այսպես է նկարագրում Մեծ Հայքի թագավորության գահի ժամանակավոր կորստից հետո Մեծ Հայքի թագավորության արքա Տրդատ I-ի (51, 54-59, 62-76) բողոքը եղբորից՝ Պարթևական թագավորության արքա Վաղարշ I-ից (51-79) հռոմեական պատմիչ Տակիտոսը… ԵՍ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԸ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ՝ անգործությամբ չէ, որ պահվում են մեծ պետությունները, այլ՝ մարդկանց ու զենքի մրցակցությամբ… Հիմա, պարոն Փաշինյան, դիմում եմ ձեզ՝ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՉԷ, ՈՐ ՊԱՀՎՈՒՄ ԵՆ ՄԵԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԼ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒ ԶԵՆՔԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՄԲ: Ուզում են ինչ որ բան ձեզնից Տավուշո՞ւմ, ձեր աչքն են մտցնում սովետական քարտեզնե՞րը, սիրալիր ժպտացեք և սկզբի համար առաջարկեք, ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՆՈՒՅՆ ԱՅԴ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ, հետ քաշել ադրբեջանական զորքերը ՀՀ այն օկուպացված տարածքներից, որոնք կան Սյունիքում: Ալիևը դա չի անի, վստահեցնում եմ, քանի որ Ադրբեջանում պետական մակարդակում վաղուց արդեն գոռում են, որ հայ-ադրբեջանական սահմանը ՊԱՅՄԱՆԱԿԱՆ Է: Եվ այսպես, եթե հանկարծ կասեն, թե հետ չեն քաշի զորքերն, օրինակ, Ջերմուկի մոտից, քանի որ սահմանը որոշված չէ ու այն պայմանական է, կրկին ՍԻՐԱԼԻՐ ԺՊՏԱՑԵՔ և ՀԱՐՑՐԵՔ. «Կներեք, փաստորեն մի դեպքում, երբ ձեզ ձեռնտու է, հիմք ենք ընդունում սովետական քարտեզները, իսկ մյուս դեպքում՝ ո՞չ»: Դրանից հետո կարող եք նաև քննարկել այն հարցը, թե, լավ, եթե ենթադրենք այն բանից հետո, երբ թշնամին հետ կքաշվի Ջերմուկից և կգա Տավուշի հերթը, Ո՞Ր ՊԱՀԻՆ Է ԹՇՆԱՄԻՆ ՄԵԶ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԱՐԾՎԱՇԵՆԸ: Հիմա ոմանք կգան և կսկսեն ասել, թե, գիտե՞ք ինչ, եթե նման բան ասենք, ապա պատերազմ կլինի: Այսինքն՝ ստացվում է, որ մենք ի սկզբանե ԱՆՀԱՎԱՍԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ և ՄԵԶ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՈՒ ՇԱՆՏԱԺԻ ԵՆ, ՉԷ՞, ԵՆԹԱՐԿՈՒՄ: Ճի՞շտ է: Իսկ այդ պարագայում, կներեք, մենք ունե՞նք որևէ երաշխիք, որ, այն բանից հետո, երբ սա զիջենք, շանտաժը չի շարունակվի: Չունենք, չէ՞, քանի որ, հիշեցնեմ, հայ-ադրբեջանական ողջ սահմանը Բաքվի համար ՊԱՅՄԱՆԱԿԱՆ է: Ի դեպ, պատերազմի պահով. երբ ժամանակին իմ նման մարդիկ ԿՈԿՈՐԴ ԷԻՆ ՊԱՏՌՈՒՄ, թե անիմաստ ծախսեր մի արեք, բանակ ուժեղացրեք, ինձ նման մարդկանց համարում էին ռազմամոլներ և ԽԱՂՈՒՄ ԷԻՆ ՎԱԽԵՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ: Հետո էլ փող էին ցփնում անիմաստ ծախսերի վրա՝ թմրամոլ Սնուփ-Դոգ, ամանոր և այլն: Բա, հարգելիներս, չանեիք այդ ծախսերը, այդ գումարները դնեիք բանակի վրա, 10.000 հոգանոց ընդհանուր կազմով 4 էլիտար բրիգադներ կազմակերպեիք, ԴՐԱՆՔ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՇԱՐԺԵԻՔ ՏԱՎՈՒՇ և, կրկին սիրալիր ժպտալով Ալիևին, համեստորեն ասեիք. «Հարգելի Ալիև, ԳՈՒՑԵ դու կարողանաս վերցնել այդ տարածքները, հնարավոր է, պատերազմ է, պատահում է, գուցե, բայց… ես ձեզ խոստանում եմ, որ այդ պարագայում դուք այնքան արյուն կկորցնեք, որ դա ձեզ ոչ մի կերպ քիչ չի թվա»: ԱՅՍՔԱՆԸ: Եվ բացահայտ հրաման տայիք այդ բրիգադներին կանխել թշնամու առաջխաղացման ՑԱՆԿԱՑԱԾ փորձ: Եվ սպառնալից շարժեր անեիք հարավում: Եվ միջազգային աղմուկ բարձրացնեիք: Եվ Սփյուռքի ռեսուրսները կիրառեիք… Կրկնում եմ ևս մեկ անգամ, պարոն Փաշինյան՝ անգործությամբ չէ, որ պահվում են մեծ պետությունները, այլ՝ մարդկանց ու զենքի մրցակցությամբ»: Աղբյուրը` Մհեր Հակոբյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
