Հայաստանում դիտարկվում է պարսկերենի ուսուցման զարգացման ծրագիրը
![]() 203 Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 21:18 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանիին: Հայտնում են նախարարության մամուլի ծաոռայությունի Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն վերջերս կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ շեշտելով հատկապես կրթական ծրագրերի ու վերականգնման ոլորտում մասնագիտական դասընթացների կազմակերպման հնարավորությունը: Հյուրերին ողջունել է նաև Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել հայ-իրանական պատմական ժառանգությանը համարժեք համագործակցություն: Արայիկ Խզմալյանը տեղեկացրել է նաև, որ ԻԻՀ կատարած այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռագրերի վերականգման, համատեղ ուսումնասիրությունների, թվային պատճենների փոխանակման, գիտական միջոցառումների կազմակերպման և նյութերի հրատարակման վերաբերյալ: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Նոր Ջուղայի Ազգային Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիվատան և արխիվների վերականգնման կենտրոնի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ՝ հին ձեռագրերի վերականգնման ոլորտում մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով: Մասնավորապես՝ Ա. Իրանին առաջարկել է դիտարկել երկկողմ համագործակցությունն արաբերեն և պարսկերեն կրթական ծրագրերի ցանկի համալրման և վերանայման, 5 հայերեն ձեռագրերի՝ Թեհրանում հրատարակության, ինչպես նաև հայ-իրանական բառարանի՝ 4 լեզվով հրատարակության ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցերին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը, որի համատեքստում դիտարկվում է նաև պարսկերենի ուսուցման զարգացումը: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
