«Պատերազմի մասին Փաշինյանի արտահայտությունից հետո արցախցիները լքում են Տավուշի սահմանագոտին». Ոսկան Սարգսյան
![]() 179 Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 10:00 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարտի 18-ին Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի մշակույթի տանը պատերազմի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո Նոյեմբերյանի սահմանագոտու գյուղերում բնակություն հաստատած արցախցիները լքում են այդ գյուղերը; Ոսկեպար գյուղից ստացված տեղեկություններով՝ Ոսկեպարում հաստատված արցախցի 3 ընտանիքներից 2-ը լքել է Ոսկեպարը։ Ոսկեվան գյուղում հաստատված արցախցի 12 ընտանիքներից 4-ը պատրաստվում է հեռանալ, բնակություն հաստատել Արարատյան դաշտում, Հայաստանի այլ վայրերում։ Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարների մեծամասնությունը այժմ Հայաստանի սահման Բագրատաշենից Երևան են հասնում ոչ թե Բաղանիս-Ոսկեպար ճանապարհով, այլ՝ Ալավերդիով։ Կան բեռնատարներ, որոնք անցնում են Նոյեմբերյանով, դրանց մեծամասնությունը սահմանագոտով անցնող ճանապարհի փոխարեն գերադասում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհը»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
