«Վստահ եմ` ոչ մի ՀԿ այս ամենը չի դատապարտելու». Մարգարիտ Եսայան
![]() 198 Կիրակի, 24 մարտի, 2024 թ., 02:18 ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Նարեկին ու Վազգենին երկու ամսով ձերբակալելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ազատ խոսքի, ժամանակակից լրատվական այս ձեւի դեմ ոտնձգություն, փոդքաստերը այլ բան չեն, քան 21-րդ դարի լրատվություն-վերլուծություն, ճիշտ այնպես ինչպես բլոգերությունը։ Այսօր լրագրողի, լրատվամիջոցի սահմանները արդիականացվել են, դարձել այլ եւ ավելի դինամիկ։ Ուստի, տղաներին այդպես բռնի ուժ գործադրելով, վայրենու պես /Նարեկի դեպքում/ գետնին գցելը, բռնելը եւ ապա, իբր դատարանի որոշմամբ երկու ամիս փակի տակ պահելը այլ բան չէ, եթե ոչ ազատ խոսքի, ազատ մտքի, ի վերջո, չորրորդ իշխանության դեմ բռնապետական պահվածք։ Դատապարտում եմ եւ պահանջում տղերքին ազատ արձակել։ Եթե՝ ոչ, թող իրենց ֆռինյուզերով դերասան կա, էլ չգիտեմ ով կա, անգամ՝ պաշտոնյա եւ լրատվամիջոցի վայ- ղեկավարներ կան, որ առավոտից-իրիկուն հանրային, հարկատուների հաշվին վարձատրվելով ընդդիմադիրների, այլախոհների եւ իշխանությանը քննադատող անձանց հանդեպ զզվելի լեքսիկոն են գործածում եւ ոչ միայն, անպատիժ չեն մնում, այլեւ՝ պարգեւատրվում են, չաղանում։ Վստահ եմ, ոչ մի ՀԿ այս ամենը չի դատապարտելու, ուլի պես լուռ կմնան ու հեզ։ Աղբյուրը` Մարգարիտ Եսայան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
