«2021թ. օգոստոսից ահազանգում եմ, որ Ռուսաստանի զինուժը հաստատվել է Ոսկեպարում». Ոսկան Սարգսյան
![]() 226 Կիրակի, 24 մարտի, 2024 թ., 03:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2021 թվականի օգոստոսից ահազանգում եմ, որ Ռուսաստանի զինուժը հաստատվել է Ոսկեպարում, թեև Հայաստանի անկախացումից հետո ռուսական զորքը Տավուշում չի եղել։ Ռուսական զորքը Ոսկեպարում, Ներքին Ոսկեպար նախկին ադրբեջանաբնակ գյուղի ավերակների, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի կողքին զորանոց է սարքել․ դրա մոտ կանգնեցրել հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ, ռուսական ուղղափառ և հայ առաքելական խաչերով խաչքար։ Այդ զորանոցում բնակվող ռուսական զինուժի գործառնույթը կարող է լինել սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Ադրբեջանին տարածքների հանձնումից հետո միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վերահսկողությունը։ Հիմա քաղաքական գործիչները և լրագրողները թափով Ոսկեպար են գնում, սակայն անցած 3 տարում նշված թեման չի եղել քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում; Թե ինչու չի եղել, դա մեծ վերլուծության թեմա է»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12

