Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Առավոտվանից սկսած՝ ոստիկանական օպերացիան բացարձակապես ապօրինի է»․ Դանիել Իոաննիսյան

«Առավոտվանից սկսած՝ ոստիկանական օպերացիան բացարձակապես ապօրինի է»․ Դանիել Իոաննիսյան
202
Կիրակի, 24 մարտի, 2024 թ., 11:36

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտվանից սկսած ոստիկանական օպերացիան բացարձակապես ապօրինի է, ուղեկցվում է մի շարք հիմնարար ազատությունների ոտնահարումներով և նպատակ է հետապնդում խաթանելու խաղաղ հավաքներ իրականացնելու անձանց իրավունքը։
Ոստիկանական նման պահվածք, երբ հավաքի պոտենցիալ մասնակիցներին տանից են տանում (նախքան հավաքի գնալը) 2018 թվականի ապրիլից ի վեր տեսած չկայինք։
Անկախ հավաքի գաղափարների նկատմամբ վերաբերմունքից՝ իշխանության հակաժողովրդավարական այսպիսի պահվածքը պետք է դատապարտվի և արժանանա հակազդեցության»։