Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Դեմոկրատիայի բաստիոն հո չի, ցիտադել ա»․ Հակոբ Կարապետյան

«Դեմոկրատիայի բաստիոն հո չի, ցիտադել ա»․ Հակոբ Կարապետյան
211
Կիրակի, 24 մարտի, 2024 թ., 15:06

Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմախոսների հանդեպ նիկոլական իշխանության էս անհանդուրժող ու ագրեսիվ պահվածքը ցույց է տալիս, որ ավտոկրատ միտումները գնալով խորանալու են, ու իշխանությունը դեմոկրատական ճանապարհով իշխանափոխության շանսերը գնալով նվազելու են։
Տեղեկանքի համար. երկու օրվա ընթացքում ընդդիմադիր բլոգերների են ձերբակալել, երեկ հարձակվեկ են իրենց պարտականությունները կատարող Երևանի ավագանու ԱԱ ֆրակցիայի անդամների վրա, իսկ հետո սուտ մատնությամբ ձերբակալել են նրանց, իսկ այսօր սկսել են բերման ենթարկել ևս մեկ ընդդիմադիր խմբի՝ «Մարտական եղբայրության» անդամներին։ Դեմոկրատիայի բաստիոն հո չի, ցիտադել ա»։

Աղբյուրը`   Հակոբ Կարապետյան