Ձյան և մառախուղի պատճառով ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ
![]() 162 Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 10:18 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար։ Սյունիքի և Շիրակի մարզերում, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Աբովյան, Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Ապարան, Թալին, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Արագած, Տիգրանաշեն, Լանջառ գյուղերում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
