Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Տաթևիկ Հայրապետյանն զգուշացնում է

Տաթևիկ Հայրապետյանն զգուշացնում է
191
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 20:48

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Զգուշացում՝
*Միշտ վերապահումով ու անվստահությամբ մոտեցեք ադրբեջանական զորքերի կուտակումների մասին տարբեր օգտատերերի գրառումներին։
*Իմացեք՝ նման տեղեկատվություն կարող է ունենալ հետախուզական, օպերատիվ տվյալների նկատմամբ հասանելիություն ունեցող անձը։
*Վերլուծաբանը, փորձագետը կամ ակտիվ օգտատերը նման տվյալներ չունի։ Օրինակ՝ իմ տեղեկատվության աղբյուրը բաց հրապարակումներն են, որոնց հետ կապված էլ գրառումներ եմ անում։ Այս պահի դրությամբ ադրբեջանական տիրույթում հնարավոր գործողությունների մասին որևէ տեղեկատվություն չկա։
*Կարևոր է չտրվել կեղծ տեղեկատվությանն ու խուճապային տրամադրություններին, քանի որ դա մեր դեմ մղվող տեղեկատվական ու հոգեբանական պատերազմի կարևոր բաղկացուցիչ է, որը մղվում է ոչ միայն դրսից, այլ նաև ներսից»։