«Հայրենիքի ***ներին բանտում, մեղմ ասած, չեն սիրում». Նարեկ Մալյան
161 Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 21:30 Նարեկ Մալյանը ՔԿՀ-ից գրում է․ «Քանի որ մեր երկրում քաղաքականությունն անցնում է հիստերիկ ռեպրեսիաներով և բանտով, ես՝ որպես ավելի քան կես տարի բանտում գտնվող քաղբանտարկյալ, մի քանի օգտակար խորհուրդ եմ առաջարկում բանտի ճանապարհը բռնած, մի քանի օր առաջ քաղբանտարկյալ դարձած իմ ընկերներին՝ Վազգենին և Նարեկին: 1. Բանտում գտնվող այլ գործերով կալանավորները ձեր գործունեությունից լավ տեղյակ են և բոլոր կողմերից առաջարկելու են իրենց օգնությունը և հոգատարությունը: 5. Կալանքի առաջին 7 օրն անցնում եք կարանտին՝ սովորաբար «չոր» մենախցում: Ձեզ կզննեն, մատնահետքեր կվերցնեն, կտեղորոշեն ձեր հետագա կալանքի անցկացման հիմնական խուցը: 7 օրից կտեղափոխվեք հիմնական խուց: 6. Խնդրեք, որ ձեզ հանձնուքի հետ 2-3 գիրք ուղարկեն: Կարանտինի ընթացքում ժամանցի միակ տարբերակն ընթերցանությունն է: 7. Իրավունք ունեք պահանջել մենախուց կամ կալանքը կրել ընդհանուր խցում: Երկու տարբերակն էլ հավասարաչափ ընդունելի է և ունի առավելություններ: 8. Օրական մեկ ժամ զբոսանքի իրավունք ունեք: 9. Բանտապահ հսկիչները սովորաբար հարգալից են և ապաքաղաքական: Առիթի դեպքում՝ ձեր իրավունքները բարձրաձայնեք, սակայն առանց առիթի կոնֆլիկտներ չստեղծեք: 10. Բանտախցում ամեն ինչ ընդհանուր է՝ սուրճ, թեյ, ծխախոտ, ուտելիք: Բոլորը բոլորի հետ սիրով կիսվում են ամեն ինչով: 11. Բանտից որևէ իր դուրս ուղարկելը չի խրախուսվում: Հակառակը միշտ ողջունվում է: 12. Իշխանության գրպանի ՄԻՊ-ը երբեք չի այցելում քաղբանտարկյալներին: Մենք էլ արհամարհում ենք ՄԻՊ-ին: Վերջում մաղթում եմ կամք, տոկունություն, համբերություն: Ապօրինություններից աշխատեք չնյարդայնանալ, խնայեք ձեր առողջությունը: Միմյանց հետ կապը կպահենք փաստաբանների միջոցով: Միշտ ձեր՝ քաղբանտարկյալ Մալյան»։ |
«Որդիների Կանչ»-ը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
1117:48«Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին կալանավորեց». Գեղամ Մանուկյան
3317:36«Աբովյանը Տավուշի կողքին է»․ իրազեկման ակցիա
3517:30«Տավուշում մեկին մեկ կրկնվում է 100 տարի առաջ Շիրակում տեղի ունեցածը»․ Դ․ Մալխասյան
9716:48«Փոխարենը ներողություն խնդրեն, դրել հեքիաթ են գրել»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
8616:18«Ժաննա Անդրեասյանի պատասխանատվությունն ամենածանրերից մեկն է լինելու»․ Մենուա Սողոմոնյան
7815:48«Իսկ մեզ այստեղ համոզում են, որ շուտով խաղաղ ապրելու ենք ադրբեջանցիների հետ»․ Արմեն Հայրապետյան
8015:24«Նախկիններից մնացած փողատերերը ներկա իշխանությունների հետ պասերով խաղում են»․ Ն․ Կիրակոսյան
7015:18