«Եթե տարածքները հանձնվեն, Ադրբեջանը Ոսկեպարով միջանցք կպահանջի»․ Ռուբեն Գալչյան
![]() 183 Երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ., 15:18 Պատմաբան, քարտեզագիր Ռուբեն Գալչյանը «Նոյյան Տապան»-ի եթերում ուշագրավ կանխատեսում է արել՝ խոսելով Տավուշի մարզից Ադրբեջանի պահանջած տարածքները հանձնելու մասին․ «Եթե այդ տարածքները հանձնվեն, ապա Ադրբեջանը կմոտենա Վրաստան գնացող մայրուղուն և ռուսական գազատարին։ Բացի այդ, վստահ եմ, որ այդ տարածքներից հետո Ադրբեջանը ուզելու է նաև Ոսկեպարի ձախ կողմում գտնվող Էսկիպարա անկլավը՝ ասելով, որ Խորհրդային միության ժամանակ իրենց է տրված եղել։ Եթե այդ անկլավն էլ տանք, Ոսկեպար գյուղի արևելքում կլինի Ադրբեջանը, արևմուտքում ՝ ադրբեջանական անկլավը, իսկ իրար միանալու համար Ադրբեջանը կպահանջի միջանցք և Ոսկեպարի վրայով Ադրբեջանին պետք է տրվի հողամաս․ այդ դեպքում մեր մայրուղին ու գազատարը որտեղո՞վ են անցնելու։ Խախտվելու է անվտանգային ամբողջ համակարգը։ Ոսկեպարից Նոյեմբերյան 20-30 կմ-ի փոխարեն մարդիկ անցնելու են 150 կմ ճանապարհ»,- ասել է Ռուբեն Գալչյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
