«Վիշապի հետ մտնում ենք խաղաղության սիրային կապերի մեջ». Տիգրան Հեքեքյան
![]() 211 Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 03:18 «Անհասկանալի բան է տեղի ունենում, կամ սա մեր տեսա՞կն է դարձել արդեն։ 1915 թվականին գրեթե նույն վիճակում էինք, մեզ գլխատում էին, մենք լռում էինք, տեղահանում էին՝ լռում էինք, հիմա կարող են ասել՝ պետություն չենք ունեցել, բայց ունեցել ենք անհատներ՝ Նժդեհ, Դրո, Անդրանիկ զորավար և այլք»,- 168TV-ի եթերում ասել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հանդեպ հանրության անհասկանալի լռությանը: «1988 թվականին մեր գլխին երկրաշարժ սարքեցին, բայց ժողովուրդը շարունակեց իր պայքարը, հատկապես այն 7 օրը, երբ հավաքվել ու որոշում էինք կայացնում, դա մեր կյանքի գեղեցիկ տարիներն էին։ Նման մի բան տեղի ունեցել է Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտի ժամանակ։ Հիմա երևի հոգեբանները պետք է բացատրեն՝ մասսայական այսպիսի մի ախտ է, ընկճախտ է, անտարբերություն է, մարդիկ անտարբեր են։ Երբ փողոց դուրս չեն գալիս, ոչինչ, բայց որ ուրախանում են՝ չեմ կարողանում հասկանալ։ Մի քանի անգամ ասել եմ՝ մենք փոխանակ հզորանանք, կոսմետիկ վերանորոգումներ ենք անում՝ ներկում ենք ԱԺ ճաղերը, փոխում ենք բարվոք վիճակում մայթեզրերի քարերը։ Դրոշից են դժգոհում, որ անարգված է, բայց մի հատ տեսեք մեր սահմանին դրված դրոշի վիճակը, սահմանին կանգնած մեր զինվորի վիճակը ու դիմացը կանգնած ադրբեջանցի զինվորը։ Պետությունն իր զինվորի թիկունքին պետք է կանգնած լինի, որովհետև զինվորը կանգնած է սահմանին, եթե թիկունքը չեղավ, զինվորը խեղճանում է։ Որպեսզի բանակը հզոր լինի, պետք է դու հզոր դիվանագիտություն ունենաս, իսկ մենք վիշապի հետ մտնում ենք խաղաղության սիրային կապերի մեջ»,- ասել է Տիգրան Հեքեքյանը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
