«Փաշինյանին ղարաբաղյան ղեկավարությունը պետք է` որպես թիրախ». Լևոն Զուրաբյան
![]() 236 Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 19:42 ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանել է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարության նկատմամբ Փաշինյանի դժգոհության վերաբերյալ հարցին։ Հիշեցնենք, որ Ս․ Շահրամանյանը Le Figaro-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե «Արցախն այլևս տարածք չունի, բայց ձևականորեն դեռ կա՞ վտարանդի պետություն և կառավարություն», ասել է․ «Այո՛, Երևանում, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ, Արցախի նախագահական, դատական և օրենսդիր մարմինների գրասենյակներն են։ Խորհրդարանականները քվեարկությունների համար կարող են հավաքվել այստեղ: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, որի համաձայն, կառավարության բոլոր նախարարները կամավոր հիմունքներով մնում են իրենց պաշտոններում»։ Սա զայրացրել էր Փաշինյանին: «Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ «Ես գիտեմ, որ նրանք ցանկացել են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը կարող էր նրանց հետ հանդիպել՝ թեկուզ գաղտնի։ Եվ նրանց փոխանցել, խորհուրդ տար, որ ավելի զգույշ արտահայտվեն։ Խոսել այն մասին, թե ինչ ֆորմալ ձև ստանա այդ կազմակերպությունը։ Բայց նրանց ղարաբաղյան ղեկավարությունը պետք է՝ որպես թիրախ»,- բացատրել է Զուրաբյանը: Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
