«Ինձ առաջադրվում է նոր մեղադրանք»․ Նարեկ Մանթաշյան
![]() 169 Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 20:24 «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է. «Քիչ առաջ հրավիրված էի Քննչական կոմիտեի կենտրոն բաժին, քննիչը ծանոթացրեց, որ ինձ առաջադրվում է նոր մեղադրանք՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով (քր. օր. 489 հոդված): Հայտարարվեց նախաքննության ավարտ, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք, գործը կուղարկվի դատարան: Մեղադրանքի զավեշտն այն է, որ ըստ գլխավոր դատախազության, ես ցանկացել եմ պլաստմասե շշով հարվածել վկային և նրա հասցեին հնչեցրել եմ ծայրահեղ ծանր վիրավորանք պարունակող հայոյանք: Վկան ինչպես միշտ ոստիկն է, Էրեբունու բաժնի պետի տեղակալ: Հիմա ինչպես ասում է Ալեքսանդր Կոչուբաևը՝ внимание вопрос, ո՞վ և ինչպե՞ս գնահատեց իմ ցանկությունը, կամ եթե ցանկանում էի խփել, ինչի՞ չեմ խփել, ո՞վ կամ ի՞նչն է խոչընդոտել իրականացնեմ ցանկությունս, սրանք հարցեր են, որ կպարզվեն դատարանում... Աղբյուրը` Նարեկ Մանթաշյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
