Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
![]() 171 Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 22:18 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն այս պահին քննարկում Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերի փոխանցումը։ «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից փոխանցել են՝ սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են։ «Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումների արդյունքների վերաբերյալ հրապարակվում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, որոնց շրջանակներից դուրս երկկողմ հաստատված աշխատակարգի համաձայն կողմերը մեկնաբանություններ չեն տալիս», - ասված է պատասխանի մեջ։ «Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե արդյոք այդ տարածքների փոխանցումը քննարկվում է կոնկրետ քարտեզների հիման վրա, եթե այո, ապա ո՞ր թվականի քարտեզների, կա՞ն կոնկրետ ժամկետներ դրանց փոխանցման վերաբերյալ։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրը դեռևս որոշված չէ: Հիշեցնենք, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2024 թվականի մարտի 7-ին։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
