Քաղաքապետարանի աշխատողները հարձակվել են Էդուարդ Հայրումյանի վրա, Բեգոյանը խլել է նրա հեռախոսը

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը տեսանյութ է տարածել ու գրել. «Այսօր Ալեք Մանուկյանի փողոցում հերթական ծառասպանդն էր, որը նկարելու ընթացքում ինձ վրա հարձակվել են Երևանի քաղաքապետարանի ենթակա աշխատակիցները, անձամբ Արմեն Բեգոյանը հեռախոսս վերցրել է ձեռքիցս և դադարեցրել նկարահանումը, իսկ ինչ որ մեկը հարվածել ինձ, մեկը խլել խոսափողս ու ջարդել: Հանդարտվել է ամեն ինչն իմ բարձր գոռալուց հետո և մի քանի ադեկվատ ու ճիշտ վարք դրսևորած կանաչապատման աշխատակիցների շնորհիվ։
Դեպքի ժամանակ ես եղել եմ միայնակ։ Թե հարձակումից առաջ և թե հարձակման պահին ես ոչ մի խոսք որևէ մեկի հասցեին չեմ ասել, բայց ամեն ինչ ունի նախապատմություն, որի մասին դեռ կխոսեմ։
Թե՛ դեպքի եղելիության, թե՛ դեպքի մանրամասների և թե՛ դեպքի ընթացքի մասին շուտով շատ պարզ կպատմեմ։
Երևանի ծառերը ենթարկվում են ծառասպանդի և հիմնական կատարողներն իրենց քաղաքացու հանդեպ պահում են թայֆաբազական խմբավորման պես։
Մարդիկ, ովքեր թայֆաբազության ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարելով իշխանության են, այսօր քաղաքացուց հեռախոս են խլում, խփում ու միկրոֆոն ջարդում։
Շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր իմ ջնջված մի քանի վայրկյանանոց ուղիղ եթերը տեսնելուց հետո անմիջապես զանգել են և եկել կանգնել կողքս։ Նաև շնորհակալություն Մայր Հայաստան խմբակցությանը, ում անդամների հետ (բացառությամբ Գրիգորի, ով իմ ընկերն է) ես առաջին անգամ էի շփվում, որ եկան քաղաքացու կողքը կանգնելու։ Շնորհակալություն նաև Անդրեյին ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից մի աղջկա, ում չեմ ճանաչում, բայց կանգնել ա ճշտի կողմը»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
153620.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78619.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87418.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105814.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107713.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
125210.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136407.10.2026, 01:06