Գեղարքունիքի մարզպետը սովորում է գոյություն չունեցող բուհում
![]() 254 Կիրակի, 31 մարտի, 2024 թ., 00:36 Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետ, Կարեն Սարգսյանի կենսագրության մեջ, որը տեղադրված է մարզպետարանի կայքում, նշված է, որ նա 2016թ.-ին ընդունվել է ոչ պետական՝ Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը, որտեղ սովորում է մինչ օրս: Ըստ մամուլի տեղեկությունների, նման բուհ վաղուց չի գործում, վերջին ստուգման ժամանակ այդ բուհում պետական հավատարմագրման հետ կապված խնդիրներ էին հայտնաբերվել, և բուհը զրկվել է պետական հավատարմագրումից: Ի դեպ, երբ փորձում ես մուտք գործել չգործող բուհի www.moiup.ru կայք, առցանց կազինո է բացվում: «Առավոտ»-ը Գեղարքունիքի մարզպետից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է մինչ օրս՝ արդեն 8 տարի, սովորում մի բուհում, որը վաղուց չի գործում, այդ մասին նաև մամուլում տեղեկություններ կան: «Գոյություն չունի՞, ես չեմ տեսել»,-ասել է մարզպետը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
