«Եթե զորքը հետ քաշելու հրաման ստորագրես, սկսելու եմ համազգային շարժում»․ Ղուկասյանը՝ Փաշինյանին
![]() 304 Կիրակի, 31 մարտի, 2024 թ., 10:54 «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ․ «Առայժմ չեմ ուզում քննադատական, ամպագորգոռ խոսք ասել, բայց հիմիկվանից զգուշացնում եմ Փաշինյանին, որ ինքը չի որոշում՝ ՀՀ պետական սահմանը որտեղից է անցնում, դա որոշված, վերջացրած է Սահմանադրությամբ։ Եթե Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթուղթ, որով պատրաստվելու է այս կամ այն հատվածը հանձնել կամ զորքը հետ քաշել, հայտարարում եմ՝ զորքը հետ քաշվելու պահը սկսվելուն պես, ես՝ Վարդան Ղուկասյանս, սկսելու եմ հայկական համազգային շարժում՝ «Գտիր Նիկոլին» վերնագրով։ Կոչով դիմելու եմ ժողովրդին, որ իքս օրը, իքս ժամին դուրս գան փողոց։ Ոչ ոք չի ղեկավարելու շարժումը, բացի ինձնից։ Ամեն մեկն իր հեռախոսով լսելու է իմ հրահանգները․․․ Մտքիդ ծայրով չանցնի՝ զորքը հետ քաշելու հրամանը ստորագրես, եթե մինչև հիմա ինչ արել ես, գնում ես 15-20 տարի, զորքը հետ քաշելու, հողը հանձնելու հրամանից հետո՝ ցմահն էլ քեզ չի փրկելու»։ Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
