Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«4 գյուղերի տարածքները հանձնելու դեմ մեծ շարժում է ձևավորվում»․ Ոսկան Սարգսյան

«4 գյուղերի տարածքները հանձնելու դեմ մեծ շարժում է ձևավորվում»․ Ոսկան Սարգսյան
277
Կիրակի, 31 մարտի, 2024 թ., 11:36

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսուքյան գրառումը. «Տավուշի մարզում, հատկապես սահմանամերձ գյուղերում մեծ դժգոհություն կա 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու մտադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։ Տավուշում ձևավորվում է հողերը միակողմանի հանձնելու դեմ հասարակական մեծ շարժում, ներկայումս ընթանում են դրա կազմակերպչական աշխատանքները, որոնք կավարտվեն 5 օրից։ Այդ մասին այժմ առավել մանրամասն չեմ գրում, որպեսզի իշխանությունը դրան չխանգարի»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան