Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Հռոմի պապի կոչը` Հայաստանին և Ադրբեջանին

Հռոմի պապի կոչը` Հայաստանին և Ադրբեջանին
216
Կիրակի, 31 մարտի, 2024 թ., 17:48

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պապական «Urbi et Orbi» (քաղաքին և աշխարհին) օրհնության ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների, հայտնում է Vatican News-ը։

Հռոմի պապը հանդես է եկել հօգուտ նրա, որ «միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնեն տեղահանվածներին, հարգեն տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և որքան հնարավոր է, շուտ հասնեն վերջնական խաղաղության համաձայնագրին»։
«Թող հարություն առած Քրիստոսը բացի հույսի ճանապարհը բոլոր նրանց համար, ովքեր աշխարհի այլ մասերում տառապում են բռնությունից, հակամարտություններից, պարենային անապահովությունից և կլիմայի փոփոխության հետևանքներից»,- ասել է Հռոմի պապը։