Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ԱԺԲ գրասենյակներում, տներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ

ԱԺԲ գրասենյակներում, տներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ
167
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 12:54

«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, այս մասին ֿ«Ազատության»-ը հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Օրերս ԱԺԲ-ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված միաժամանակյա խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են»,- նշել է Գոռ Աբրահամյանը։