«Ի՞նչ դրական աշխատանք են արել ՀՌՀ նախագահն ու անդամները, որ աշխատավարձի բարձրացման խնդիր ենք դնում»․ Գեղամ Նազարյան
![]() 213 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 12:00 ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի ու հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անհամաձայնություն հայտնեց նախագծին․ «Ի՞նչ կապ ունեն այդ երկու հանձնաժողովները և ինչո՞ւ պետք է գործակիցները համապատասխանեցվեն, կամ ի՞նչ դրական աշխատանք են արել, որ խնդիր ենք դնում իրենց աշխատավարձը բարձրացնելու, որը բյուջեի վրա 38 մլն դրամ բեռ է ավելացնելու, սա այն պարագայում, երբ կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ տնտեսական առումով ծանր տարի է սպասվում։ Ամաչեցիք և թվեր չհրապարակեցիք, թե որքան աշխատավարձ է ստանում օրինակ ՀՌՀ նախագահը կամ ԿԸՀ նախագահը: Գալիս և ԱԺ-ից խնդրում են աշխատավարձերի բարձրացում, այն դեպքում, երբ պատգամավորները երկու անգամ ավելի քիչ են ստանում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։ Համեմատելով ՀՌՀ նախագահի և անդամների աշխատանքը ՏԻՄ մարմինների հետ՝ Գեղամ Նազարյանը պնդել է, որ ՀՌՀ-ն ոչինչ չանելով աշխատավարձի բարձրացում է խնդրում․ «Նայում ենք հեռուստաեթերով հեռարձակվող աղբին, ասում ենք՝ ինչի՞ է այդպես, ասում են՝ մենք մենակ նայող ենք, բան չենք կարող փոխել։ Այս փոփոխությունները նաև չեն բխում կառավարության 2021-2026 թվականի զարգացման ծրագրից»,- նշել է Գեղամ Նազարյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
