Մեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը բախվել է «Opel»-ի, ապա վրաերթի ենթարկել 10-ամյա երեխաների
![]() 373 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 20:48 Այսօր՝ ապրիլի 2-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Անի Սիմոնյանն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում, Խորենացի փողոցում, բախվել է աջակողմյան հատվածում կայանված, Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արամիկ Զաքարյանին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային ապա վրաերթի ենթարկել Արարատի մարզի բնակիչներ 10-ամյա Հռիփսիմե Մ․-ին և 10-ամյա Անի Ա․-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև «Mitsubishi»-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, բախվել է բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել մայթին։ Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը ծայրահեղ ծանր, մեկը միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր երեխաներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա «Արարատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Mitsubishi»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, նրան ձերբակալել, ապա տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին։ Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ականատեսներն ասել են, որ վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում և դասից վերադառնում էին տուն: |

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում վեց մարդ է զոհվել
267Երեկ, 12:45
Ողբերգական ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում (տեսանյութ)
22024.04.2026, 11:42
Ծիծեռնակաբերդի ճանապարհին դի է հայտնաբերվել (տեսանյութ)
36124.04.2026, 09:36
Բախվել են «Կամազ»-ը և «Ford»-ը. կա զոհ
36423.04.2026, 22:30
Կենդանաբանական այգու մոտ բախվել են 3 մեքենա և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ
39123.04.2026, 14:24
Երկու հարավկորեական կործանիչներ բախվել են օդաչուի կողմից տեսանյութ նկարահանելու պատճառով
96322.04.2026, 23:59
Երևանի Աղի կոմբինատում փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
46422.04.2026, 19:36
«Երևանում դանակահարվել է ավտոբուսի վարորդը․ կա ձերբակալված անձ»․ ՆԳՆ (տեսանյութ)
35222.04.2026, 19:18
