«Նիկոլը լավ գիտի, որ իր շրջապատում արդեն գոյություն ունի պլան В». Արմեն Աշոտյան
![]() 275 Շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ., 18:48 Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։ Հիշում եմ, թե «աղջիկ վախտերը» ոնց էր Նիկոլը խոստանում, որ կհեռանա իշխանությունից, հենց ժողովուրդը պահանջի։ Այն, որ ժողովուրդը մինչև կոկորդը «կուշտ է» Նիկոլի պաշտոնավարումից, որ հոգնել է նրանից և չի սատարում նրան, փաստում են բոլոր սոցիալական հետազոտությունները և Հայաստանով մեկ ծավալվող կենցաղային զրույցները։ Սակայն Փաշինյանն այստեղ էլ է խաբել և խոստովանում է դա. այլևս ոչ թե ժողովուրդն է որոշում նրա պաշտոնավարման հարցը, այլ հենց ինքը՝ Նիկոլը՝ իր «չնահանջելու» որոշմամբ։ Սակայն անգամ այստեղ Նիկոլը ինքնախաբեությամբ է զբաղվում. իր պաշտոնավարման նպատակահարմարության հարցը ոչ թե ինքն է որոշել, այլ իր գեոպոլիտիկ տերերը, որոնց սխեման շատ պարզ է։ Նիկոլին նրանք կփորձեն այնքան պահել իշխանության, քանի դեռ նա չի ավարտել իր կեղտոտ գործը՝ Ադրբեջանին ստրկանալու իրավական հիմքի ստեղծումը և Ռուսաստանի դուրսմղումը։ Կասկած չկա, որ հենց Փաշինյանն ավարտի իր վրա դրված սև առաքելությունը, իր իսկ տերերը իրեն կհեռացնեն։ Նիկոլն արդեն այսօր է հիպերտոքսիկ՝ իր նկատմամբ համատարած ատելությամբ և հանրային դժգոհությունների սեղմված զսպանակով։ Ու Նիկոլը լավ գիտի, որ իր շրջապատում արդեն գոյություն ունի պլան В։ Եվ եթե պոտենցիալ ՔՊ-ական ուսապարկերի հախից նա կարողանում է գալ, ապա իր իշխանությանն սպառնացող առավել արևմտամետների նկատմամբ նա ոչինչ չի կարող անել։ Նրանց պատկերացմամբ, մավրը կանի իր գործը և մավրին չեն բամփի»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
