Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայոց մայրերը տվել են հերոսներ, որոնց շնորհիվ մենք ունենք պետություն»․ Արման Թաթոյան

«Հայոց մայրերը տվել են հերոսներ, որոնց շնորհիվ մենք ունենք պետություն»․ Արման Թաթոյան
192
Կիրակի, 07 ապրիլի, 2024 թ., 16:18

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայոց կանանց, Հայոց մայրերի նվիրական հմայքն ու գեղեցկությունն ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալ զավակներ դաստիարակելու և կրթելու մեջ է:
Հայոց կանայք, Հայոց մայրերն են մեր ինքնության երաշխավորը:
Հայոց մայրերն աշխարհին տվել են զավակներ, որոնց հայրենակից լինելը պատիվ է:
Հայոց մայրերը տվել են հերոսներ, որոնց շնորհիվ մենք ունենք պետություն, ունենք Հայրենինք։ Եվ հենց հանուն նրանց էլ չպետք է ընկրկենք ու պետք է ուժեղ պահենք մեր երկիրը:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մայրերին, ում զավակները հսկում մեր երկրի սահմանները և գլուխ եմ խոնարհում այն մայրերի առաջ, ում զավակներն անմահացան Հայրենիքի համար պայքարում։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, շնորհավոր Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, ձեր օրը, գեղեցկության օրը»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան