«ՀՀ քաղաքացին երբևէ այսքան արհամարհված եղե՞լ է»․ Նարինե Դիլբարյան
![]() 184 Կիրակի, 07 ապրիլի, 2024 թ., 16:00 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապշանքն ու նվաստացումը դարձան ՀՀ քաղաքացիների ամենօրյա կենցաղ։ Արտաքին հարաբերություններում արդեն պարզ է՝ գործընկեր կառույցները որքան են գնահատում մեզ և մեր կորուստները՝ Ադրբեջանի ցեղասպանական բռնազավթումները թեթևակի հանդիմանելով։ Բայց ներքին քաղաքականության մեջ ՀՀ քաղաքացին երբևէ այսքան արհամարհված եղել է՞, ժողովրդավարական միջնաբերդում արդեն որերորդ օրն է՝ ականատեսն ենք պետական գույքի ակնհայտ անպատիժ փչացման, և ոչ մի արձագանք։ Նենգադուլ է՞ (սաբոտաժ), ՀՀ ՊՆ-ն զրո հաշվետվողականություն սկզբունքով է գործում, որ պաշտոնյան է դուրս գրել Պաշտպանության նախարարության զինուժի բարվոք վիճակում գտնվող գույքը և թափել տվել աղբավայրում։ Կան նկարներ, ապացույցներ, դա ոչ մի պաշտոնյայի, իրավապահի ինչո՞ւ չի հետաքրքրում, մամուլում հրապարակումները, կան Արթուր Չախոյանի նկարները կան։ Միայն պատասխանատվություն, օրինապահություն և ամոթ չկա։ ՊՆ-ում կարծես միայն վարպետացել են ադրբեջանցիների ռազմական ագրեսիան որակել մեղմացուցիչ դեպք հանցանաց ոճով՝ անկանոն, ոչ նպատակային կրակ, հիմա գույքն էլ անկանոն, ոչ նպատակային է՞ գնահատվել։ Գնահատողի անունը բացահայտե՛ք»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
