«Իմ դեմ քրեական գործը ոչ միայն թքած-կպցրած է, ոչ միայն ապօրինի է, այլև` անգրագետ». Արմեն Աշոտյան
![]() 203 Կիրակի, 07 ապրիլի, 2024 թ., 22:54 «5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: «Ձեր դատավարության ընթացքում, այս վերջին նիստին, պարզ դարձավ, որ դատախազությունն անգամ ճիշտ թվեր չի ներկայացնում դատարան։ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Շնորհակալ եմ Ձեզ և տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին ձեր աջակցության, ուշադրության և համերաշխության համար: Հայ ժողովրդի մեծամասնությունն այլևս քաջ գիտակցում է և գիտի, որ իմ դեմ քրեական գործը ոչ միայն թքած-կպցրած է, ոչ միայն ապօրինի է, այլև անգրագետ։ Այն բաղկացած է մեծ և փոքր խախտումներից, հորինվածքներից և ապօրինություններից։ Փոքր տրամաչափի խախտումների մակարդակում դատարանն իրեն շռայլություն է թույլ տալիս ճշմարիտ և օբյեկտիվ գնահատականներ տալ, ինչպես եղավ վերջին նիստում։ Անկախ Հայաստանի դատական հանմակարգի խայտառակ կախյալությունից և քաղաքականացվածվությունից աչքեր ունեցողը տեսնում է, ականջ ունեցողը լսում է, թե ինչ է կատարում ոչ միայն իմ, այլև մյուս քաղաքական բանտարկյալների նիստերին։ Մինչև ե՞րբ նման գործերով դատարանները կփորձեն ապացուցել, որ մածունը սև է, ածուխը՝ սպիտակ, իսկ երկրագունդը՝ տափակ, դժվարանում եմ ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանում այլևս կալանավորների overdose է, որ կալանքը բացահայտ կերպով օգտագործվում է՝ ոչ թե որպես խափանման, այլև պատժի միջոց։ Ցանկացած երկրի համար քաղբանտարկյալներ ունենալը խարան է։ Եվ եթե ոմանք ջայլամների պես գլուխները ավազների մեջ չտեսնելու են տալիս այս հարցը, ապա մեկ է, այդ խարանը դաջվում է նրանց դուրս ցցված մարմնամասի վրա»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
