«Ի՞նչ պիտի ասեն ՀՀ իշխանությունները, եթե «ոչ նպատակային» կրակից ՀՀ քաղաքացի վիրավորվի կամ զոհվի». Վահե Սարուխանյան
![]() 237 Կիրակի, 07 ապրիլի, 2024 թ., 23:48 Լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի իշխանությունը շարունակում է, իբր թե, «իրավիճակը չսրելու» սնանկ քաղաքականությունը։ Թշնամին արդեն երեք օր կրակում է ՀՀ գյուղերի ու դիրքերի վրա, իսկ ՊՆ-ն ու ՆԳՆ-ն միաբերան հայտարարում են, թե հակառակ կողմից «անկանոն և ոչ նպատակային կրակ» է վարվել։ Ընդ որում՝ էդ «ոչ նպատակային» կրակը մարդկանց առայժմ միայն գույքային վնասներ է պատճառել։ Ամսի 6-ին ՊՆ-ն համարձակություն ունեցավ ասել, թե «ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողություններն ունեցել են սադրիչ նպատակ», իսկ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ»։ Էսքանը նաև ամենաանգրագետին է պարզ, պարզ է նաև, որ հակամարտող կողմերից մեկը չի կարող մյուսի ուղղությամբ կրակել «ոչ նպատակային», առավել ևս, եթե վաղուց ապացուցել է, որ նպատակը կոնկրետ է՝ վախեցնել, ահաբեկել, դրա հաշվին զիջումներ կորզել, ինչը ՀՀ էս իշխանությունների օրոք կարողացել է շատ հաջող գլուխ բերել։ Հիմա էս ամենի ֆոնին կանգնել ու «ոչ նպատակային» կրակի մասին խոսել, նշանակում է կրակողի շահերից բխող մեղմասացության դաշտ մտնել, և, որ ավելի վատ է, ցույց տալ, որ վախենում ես իրերն իրենց անունով կոչել, ինչը միայն ոգևորում է սանձարձակ թշնամուն ու ապակողմնորոշում կողքից նայող որևէ երրորդ, չեզոք կողմի։ Էն, որ Փաշինյանի թիմի էս մարտավարությունն ադեկվատ չէ գետնի վրա տեղի ունեցողին, ապացուցվել է մեր ունեցած կորուստների գնով։ Ի՞նչ պիտի ասեն ՀՀ իշխանությունները, եթե «ոչ նպատակային» կրակից ՀՀ քաղաքացի վիրավորվի կամ զոհվի։ Երևի քրգործ կհարուցեն անզգուշությամբ կյանքից զրկելու հոդվածով»։ Աղբյուրը` Վահե Սարուխանյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
