Էրեբունի վարչական շրջանում 2 օր գազ չի լինի
![]() 237 Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 22:00 Նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված ապրիլի 9-ին և 10-ին գազամատակարարման վթարային դադարեցում կլինի Էրեբունի վարչական շրջանում։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։ «Երևան-2 ԳԲԿ-ն սնող Dպ-700 կողմնատար-գազատարի 8․2 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ապրիլի 9-ին ժամը 09։00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Ռոստովյան, Դավիթ Բեկի, Խ․Դաշտենցի, Բուռնազյան, Մուրացանի, Աթոյան, Ազատամարտիկների, Գաջեգործների, Էրեբունու, Խաղաղ Դոնի, Ավանեսով, Տիտոգրադյան, Երկաթուղայինների, Հյուսիսային, Արին-Բերդի, Թեյշեբանիի փողոցների, Նուբարաշենի խճուղու, Նոր Արեշ 2-ից 50-րդ փողոցների գազասպառողների, Վարդաշեն, Մուշավան, Ջրաշեն թաղամասերի, ինչպես նաև «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Գաջեգործ» ՓԲԸ-ի, «Մաքուր Երկաթ գործարան» ԲԲԸ-ի, «Արկադի Վլադիմիր» ՍՊԸ-ի, «Խաչհար» ՍՊԸ-ի, «Աստաֆյան հոլդինգ» ՍՊԸ-ի, «Ցարիցինո մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ-ի, սեփականատեր Մեհրաբյան Միհրանի, «Պոդո-առաջին» ՍՊԸ-ի, «Ա․Մ․Է․Տ․» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սպայկա» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ |

Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
308:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17102:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15100:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
243Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
