Ալեն Սիմոնյանը պահանջում է իրենից ներողություն խնդրել և վճարել 2 միլիոն 480 հազար դրամ
![]() 247 Երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ., 21:48 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրապետական կուսակցության երիթևի ներկայացուցիչ Աշոտ Անդրեասյանի, գրել է «Հրապարակ»-ը։ Ալեն Սիմոնյանը դատարանից պահանջել է «պատասխանող Աշոտ Հակոբի Անդրեասյանին պարտավորեցնել հայցվոր՝ Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել։ հայտարարության վերնագիրը շարադրել այսպես ՝ «Ես՝ Աշոտ Հակոբի Անդրեասյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «27.02.2024 թվականին LIVEnews.am լրատվականի Յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի մեջ կատարել եմ հայտարարություններ, որոնք վերաբերում են պարոն Սիմոնյանին: Հայտնում եմ, որ տեսանյութն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»: Սիմոնյանը նաև դրամական պահանջ է ներկայացրել․ 2 միլիոն դրամի չափով ՝ որպես «հրապարակման մեջ պարունակվող վիրավորանքի» համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև 480 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
