Վանաձորում 11-րդ դասարանի աշակերտը ատրճանակի սպառնալիքով 17-ամյա պատանուց գումար է հափշտակել
![]() 221 Երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ., 22:36 Ապրիլի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 252 hnդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 335 հոդված 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ոմն Է-ի կողմից 17-ամյա Ա․ Ս․-ի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքով։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է․ «Ոստիկանները պարզել են, որ ոմն է-ն հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 17-ամյա էդգար Ա․-ն։ Վերջինս ապրիլի 4-ին Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 60 հասցեի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում հայտարարել է, որ նյութական կարիքները հոգալու նպատակով նախապես որոշելով և իր կողմից պլանավորած ձևով իր հետ վերցրել է իր կողմից զենքի խանութից գնված գազային ատրճանակը և այն թաքցնելով՝ գոտկատեղին ապրիլի 3-ին ժամը 16։00-ի սահմաններում գումար հափշտակելու նպատակով դարանակալել և սպասել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի «ՎՏԲ» բանկի բանկոմատի մոտակայքում, այնուհետև նկատել է, որ մի երիտասարդ գումար է հանել բանկոմատից և քայլել դեպի «Արցախ» պուրակ: Էդգար Ա․-ն հետապնդել է վերջինիս, մոտեցել նրան, ասել, որ իր անունը էդո է և իմացել, որ նա հանդիսանում է Ա. Ս․-ն և զրույցի պատրվակով կանչել Զաքարյան փողոցի «Արմենիա» առողջարանի տարածք, որտեղ էլ ատրճանակի սպառնալիքով Ա. Ս․-ից պահանջել և հափշտակել է նրա մոտ եղած 120 հազար ՀՀ դրամ գումարը, որը հետագայում ծախսել է նյութական կարիքները հոգալու նպատակով, իսկ ատրճանակը դեն է նետել։ էդգար Ա․-ն ներկայացվել է ՀՀ Քննչական Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Աղբյուրի տեղեկություններով՝ Էդգար Ա․-ն սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
