Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Քաղաքական հանձնարարություն կատարողները կհպարտանան` պարտքն իշխանության նկատմամբ կատարված է». Տ. Աբրահամյան

«Քաղաքական հանձնարարություն կատարողները կհպարտանան` պարտքն իշխանության նկատմամբ կատարված է». Տ. Աբրահամյան
178
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 00:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արմեն Աշոտյանի գործով խայտառակ դատական նիստից հետո դժվար է անհրաժեշտ բառեր գտնել՝ բնութագրելու բոլոր այն դերակատարներին, ովքեր այսօր որոշեցին կամ նպաստեցին, որպեսզի Արմենի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվի:
Դատավորը երկար «ծամծմեց» կողմերի ներկայացրած դիտարկումները, բայց վերջում իր «սև գործն» արեց:
Քաղաքական հանձնարարություն կատարողները երևի մաքուր սրտով տուն կգնան ու կհպարտանան, որ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, իսկ պաշտոնական առաջխաղացման դռներն էլ բացված:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»: