«Բաքվի իրական նպատակը Հայաստանի կենսական կոմունիկացիաների խաթարումն է»․ Վարդան Ոսկանյան
![]() 135 Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 10:30 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․«Քանի որ ակնհայտ է, որ գոյություն չունի և ոչ մի իրական սահմանազատման և սահմանագծման գործընթաց, ապա պարզ է, որ Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում Բաքվի բարբարոսական վարչախմբի իրական նպատակը Հայաստանի կենսական կոմունիկացիաների խաթարումն է և մեր պետության անվտանգության համար խնդիրների ստեղծումը։ Հակառակ պարագայում՝ օրինաչափ և տրամաբանական կլիներ գործընթացը սկսել, դիցուք, Հայաստան-Վրաստան-արհեստածին Ադրբեջան սահմանագծերի հատման կետից։ Հետևաբար Բաքվի բարբարոսական վարչախմբի անթաքույց նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանն աստիճանաբար որևէ կենսունակությունից զրկելը և իր համար վատագույն դեպքում հայկական ազգագրական ռեզերվացիայի վերածելը։ Լուսանկարում Openstreetmap քարտեզի համապատասխան հատվածն է, որտեղ նշված են մեր և թշնամու դե ֆակտո վերահսկողության տակ գտնվող տարածքները Հայաստան-արհեստածին Ադրբեջան սահմանագծի ծայր հյուսիսային հատվածում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
