«Խտրական մոտեցում է և քաղաքական խոսքը լռեցնելու փորձ»․ Ռուբեն Մելիքյան
![]() 193 Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ., 11:24 Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության են ենթարկվել և Ոստիկանության Դավթաշենի բաժին են տարվել AntiFake.am-ի աշխատակիցներ, «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Խոսրովյանը, որոնք, ըստ ոստիկանության, տեղեկատվական թռուցիկներ են փակցրել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ։ Նրանց նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն ՎԻՎՕ 172.2 հոդվածով։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտնեց, որ տղաներն այժմ ազատության մեջ են։ Նրա կարծիքով՝ այս ձերբակալությունը իշխանությունների կողմից խտրական մոտեցում է և քաղաքական խոսքը լռեցնելու փորձ․ «Հանրային վայրերում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել տեղեկատվական բնույթի փոքր նյութեր, ինչո՞ւ է այդ նյութերի, օրինակ՝ տան վաճառքի հայտարարության փակցնելը օրինական, իսկ տղաների՝ իրենց քաղբանտարկյալ ընկերների ապօրինի ազատազրկման վերաբերյալ նյութեր փակցնելը՝ քրեորեն պատժելի։ Ճիշտ է՝ տղաներն ազատ են արձակվել, սակայն բողոքի ակցիան իրականացնելու հնարավորությունը կանխվել է՝ թռուցիկներն առգրավվել են»,- ասել է Ռուբեն Մելիքյանը։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
