«Ադրբեջանը Հայաստանի դեմ չունի այնպիսի փաստեր, ինչպիսիք Հայաստանն ունի Ադրբեջանի դեմ»․ Եղիշե Կիրակոսյան
![]() 177 Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ., 14:36 Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ։ «2021թ․ սեպտեմբերի 16-ին Հայաստանն այս վարույթը հարուցեց Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետությունը ռասայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացնում ազգությամբ հայերի նկատմամբ։ Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում։ Բառացի կացնով սպանողները ստանում են մրցանակներ և փառաբանվում որպես ազգային հերոսներ։ Ռասայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020թ․ սեպտեմբերին, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ։ Նպատակն էր՝ վերացնել և վտարել էթնիկ հայերին իրենց հայրենիքից։ Ինչպես հետագայում Ալիևը բացահայտեց, նրանց առաջ էր շարժում «թշնամու նկատմամբ ատելությունը»։ 44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում և բռնության էին ենթարկում էթնիկ հայերին և հպարտորեն նկարահանվում։ Նույնիսկ դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասայական քարոզարշավը։ Անցած ամիս Ալիևը Ստեփանակերտում կրակ վառեց և հաղորդագրություն տարածեց, որ դա «վերջնական մաքրման գործողություն է»։ Հենց այս համատեքստում է Հայաստանն իր պահանջը ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը Հայաստանի դեմ չունի այնպիսի փաստեր, ինչպիսիք Հայաստանն ունի Ադրբեջանի դեմ»,- ասել է Կիրակոսյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
