Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին հայտարարություններն անիմաստ զրույցներ են»․ Վարդան Հարությունյան

«Ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին հայտարարություններն անիմաստ զրույցներ են»․ Վարդան Հարությունյան
107
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ., 10:18

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձերբակալված Սամվել Վարդանյանին բռնության ենթարկելու դեպքը մեկ անգամ ևս փաստում է, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին խոսակցություն-հայտարարություններն անիմաստ զրույցներ են։
Մեզանում նորություն չեն քաղաքական հակառակորդներին կամ իշխանության սուր քննադատներին կալանավորելու, դատելու, ծեծի կամ խոշտանգման ենթարկելու դեպքերը։ Այսպես եղել է։ Այդպես էլ, ցավոք, շարունակվում է, որովհետև այսօր իշխանության եղածների համար իշխանավորի լավագույն օրինակներն իրենց նախորդներն են։ Այլ կերպ իշխանավարել նրանք չեն պատկերացնում։
Երկիրը, երկիր վարկը, անվերադարձ կորուստները, պատերազմը, պատերազմի վտանգը, հանրային համերաշխությունը նրանց չեն հետաքրքրում։ Նրանց սեփական աչքերում իրենց իշխանավոր լինելը հաստատելն ու այն ի ցույց դնելն է հետաքրքրում»։