«Եթե չպատժվեն ոստիկաններն ու բանդան, ողջ պատասխանատվությունն ընկնում է Փաշինյանի վրա»․ Ժաննա Ալեքսանյան
![]() 172 Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ., 14:18 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսուհետ պիտի իմանանք, որ ոստիկանության բերման ենթարկելը ուղեկցվելու է նաև դիմակավորված բանդիտական խմբերի ուղեկցությամբ, նախ ՔՊ-ական հաշվեհարդար։ Միջադեպը տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած վեճից հետո։ Այսպիսի բանդիտական խմբերի մասին մեզ հայտնի է դարձել մարտիմեկյան դեպքերի ժամանակ, որոնք այդպես էլ չբացահայտվեցին։ Փաստորեն, ներկա իշխանությունը գործում է նույն մեթոդներով։ «ամբողջովին սեւ հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, թքում են նրա վրա, այնուհետեւ հանում են նրա վրայից տաբատը, եւ ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում․․․», պատմել է խոշտանգված երիտասարդի փաստաբանը։ Եթե չբացահայտվեն այս դեպքի բոլոր մանրամասները և չպատժվեն ոստիկաններն ու բանդան, ողջ պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
