«Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, վերադասավորվելու է». Աշոտյան
![]() 284 Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ., 22:30 ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին: Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Ռուս խաղաղապահների հեռացումն Արցախից ևս մեկ մեխ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դագաղի մեջ։ Ոմանք գուցե հրճվանքով կասեն, թե տեսեք՝ Ռուսաստանը սկսում է դուրս գալ Հարավային Կովկասից, սակայն դա դատարկ պնդում է։ Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ նա վերադասավորվելու է: Ռուսական կողմը փորձում է ներկայացնել սեփական կոնտինգենտի դուրսբերումը որպես «миссия выполнена» թեզ։ Սակայն ողջ հարգանքով Արցախի հողում իր կյանքը տված ռուսաստանցի զինծառայողների հիշատակի նկատմամբ, ողջ երախտագիտությամբ Արցախի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար, ստիպված եմ արձանագրել, որ 3 տարիների արդյունքում ռուսական կոնտինգենտը կատարել է իր ֆունկցիաները, բայց ոչ՝ միսիան, առաքելությունը։ Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանի մեղքն Արցախի կորստի և հայաթափման գործում հսկայական և որոշիչ է, որքան էլ պաշտոնական Մոսկվան Փաշինյանին մատնացույց անի նաև հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հրահրման հարցում, անգամ այդ դեպքում հնարավոր չէ խուսափել «ձախողում» բառից՝ առնվազն 2018-ից հետո Նիկոլի հետ Մոսկվայից կառուցվող հարաբերությունների համատեքստում»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
