«Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու»․ Միհրան Մախսուդյան
![]() 192 Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ., 10:36 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն։ Գնդապետը, ով իր հայրենակիցների՝ ոսկեպարցիների հետ օրեր շարունակ ընդվզում է Տավուշի տարածքները հանձնելու դեմ, այսօր լրագրողներին հայտնեց, որ իրեն փորձում են կալանքով լռեցնել․ «Ես չեմ վախենում կալանավորվելուց, սրանով են ուզում ինձ լռեցնել, բայց չեմ լռելու, ազատություն կամ մահ՝ այս ճանապարհն եմ ընտրել»,- ասաց գնդապետը՝ հայտնելով, որ Կիրանցում մի քանի տուն, ինչպես նաև գերեզմաններն անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ «Էդ մարդիկ իրենց գերեզմաններն ու տներն են ուզում պահեն, որ թուրքին չանցնի, դեռ մեր հերոսների արյունը չի սառել էդ հողի վրա, ասում են՝ ադրբեջանցիների հետ ապրեք։ Ոսկեպարի եկեղեցուց մի քանի մետր այն կողմ է սահմանը լինելու, եթե հակառակորդը եկեղեցուց 7 մետր այն կողմ լինի, ապա այդ եկեղեցին այլևս մերը չի լինելու»,- նշեց նա: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
