ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի խորհուրդը հայտարարություն է տարածել

ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Հաշվի առնելով երկրում, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը, պահանջում ենք ՀՀ իշխանություններից.
1. ՀՀ Տավուշի մարզի շփման գծից ՀՀ զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ՝ դուրս բերել նաև Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանական զինված ստորաբաժանումները, որից հետո միայն կատարել սահմանագծում և սահմանազատում: Վստահ ենք, որ հակառակ դեպքում, Ադրբեջանը դուրս չի գալու իր կողմից օկուպացված ՀՀ տարածքներից, որն ապացուցվել է մեր ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում:
2. Դատապարտում ենք ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները, հաշվի առնելով այն իրողությունը, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, և որի ստեղծման առաքելությունն է ՀՀ սահմանների պաշտպանությունը և հայ ժողովրդի արժանապատիվ գոյության ապահովումը»:

Ռուսաստանի 60-ամյա քաղաքացին լողալով հասել է Լիտվա և ապաստան խնդրել
419:06
Հայաստանն ու Թուրքիան համագործակցության հուշագիր կկնքեն
5218:06
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը
5018:00
Ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունների համար տուգանքի չափը բարձրացվում է (տեսանյութ)
5217:48
Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը մահացել է
10117:42
«Գերմանիան Նիկոլին վճարել է իր պապի՝ գերմանացիների համար աշխատելու գումարները». Արգիշտի Կիվիրյան
7117:18
««Արցախ» անունն օգտագործելն ու պահպանելը պատվի, հավատարմության և ինքնության հարց է»․ Սամվել դպիր Գրիգորյան
5717:00
«Իմաստ ունի՞ սրան բան ասել»․ Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկար)
7415:36