Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին զրկել է ազատությունից»․ Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին զրկել է ազատությունից»․ Տիգրան Աբրահամյան
127
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ., 13:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իրե էջում գրել է․ «Ձերբակալվածների պահման վայրում, մեր գործընկեր պատգամավորների հետ, տեսակցեցինք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին:
Իշխանությունը Տավուշում սկիզբ առած քաղաքացիների արդարացի դիմադրությունը կասեցնելու, վիժեցնելու համար փորձում է բռնության, շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվում, իսկ Սուրենը՝ երեկվանից ձերբակալված է:
Ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դաշտ հրել, ինչն իրենց համար ճնշումների առիթ կստեղծի և ձերբակալությունների շարք կսկսեն:
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին պարզապես զրկել է ազատությունից»: